«Տեսնես ի՞նչ էին մտածում կամ զգում իշխող ուժի վերնախավի ներկայացուցիչները Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահի ելույթի ժամանակ, երբ վերջինս խոսում էր ժողովրդավարությանը ոչ հարիր պրոցեսների մասին»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, վերջինիս խոսքի հիմքում շատ կառավարությունների` ազատ խոսքը սահմանափակելու, մարդկանց բռնաճնշումների ենթարկելու և ԶԼՄ-ներին ճնշելու մասին էր։
«Հայաստանում դա արտահայտվում է ընդդիմախոսներին վարկաբեկելու, շինծու քրեական գործերով ճնշելու, շատերի դեպքում` ազատությունից զրկելու գործողություններով:
Վերջին 4-5 տարիների ընթացքում, իշխանական բռնաճնշումների միջով մեծ թվով գործիչներ, պարզապես ակտիվ քաղաքացիներ են անցել, ովքեր իշխանության թիրախ են դարձել գործող ռեժիմին քննադատելու, ճշմարտությունը նրանց դեմքին ասելու, ընտրություններում հաջողություններ գրանցելու և նրանց ազգակործման քաղաքականության դեմ պայքարելու համար:
Շատերի վրա տարիներով քրեական գործեր են կախում` սահմանափակելու ընտրություններում առաջադրվելու, տեղաշարժի և ազատ արտահայտման իրավունքը:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ այդ տոտալ այլանդակության հետևանքներից մեկն էլ այն է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շուրջ 20 ամիս կալանքի տակ է` այս պահին տնային կալանքի ձևով:
Այս իշխանությունը հեռանկար չունի և սրանց ստեղծած համակարգը փլվելու է ու որքան շուտ դա տեղի ունենա, այնքան երկիրը առավել քիչ կորուստներ կկրի»,- գրել է Աբրահամյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը